8

Report
Գործունեության ֆինանսատնտեսական
վերլուծություն
Ֆինանսատնտեսական գործունեության առաջին մոտեցումը տրվել է «էմպիրիկ
պրագմատիկ դպրոցի» (Empirical Pragmatists Schգգl) կողմից: Տեսության հիմնադիրը
Ռոբերտ Ֆոուլկան է, այս դպրոցի ներկայացուցիչները աշխատել են վճարունակ
ընկերությունների հետ: Նրանց հիմնական նպատակը այնպիսի ինդիկատորների
գտնելն էր, որոնց միջոցով կկարողանային պարզել, արդյոք ընկերությունը կարող է
վճարել իր կարճաժամկետ պարտավորությունները: Այդ պատճառով նրանց
վերլուծություններում ներառված են շրջանառու միջոցները, սեփական շրջանառու
կապիտալ, կարճաժամկետ կրեդիտորական պարտավորությունները:
Երկրորդ մոտեցումը հանդիսանում է «Ստատիկ ֆինանսական վերլուծության
դպրոցի» (Ratiգ Statisticians Schգգl) կողմից ներկայացված տեսությունը: Տեսության
հիմնադիրը Ալեքսանդր Ուլլն է: Ըստ այս տեսության վերլուծական գործակիցները
հիմնված են ընթացիկ հաշվապահական հաշվետվությունների վրա և օգտակար են
միայն այն դեպքում, երբ գոյություն ունի համեմատման մեկ այլ օբյեկտ: Ընկերության
նորմատիվները հաշվելու համար համեմատման օբյեկտ են հանդիսանում նույն
ճյուղին պատկանող այլ ընկերություններ:
Երրոդ դպրոցը հանդիսանում է «Բազմաչափ վերլուծաբանների դպրոցը»
(Multivariate Mգdellers Schգգl): Այս դպրոցի ներկայացուցիչները հիմնված են
ֆինանսական հաշվետվությունների համակարգված վերլուծության, մասնավոր
գործոնների, ֆինանսական դրությունը բնութագրող և դրա արդյունավետությունը
գնահատող գործոնների և վրա: Այս ուղությունների հեղինկաներն են Ջեյմս Բլիսսը,
ԱրթուրՎինակորը և ուրիշները:
Չորրորդ
դպրոցը
հանդիսանում
է
«Ընկերությունների
սննկացման
ախտորոշմամբ զբաղվող վերլուծաբանների դպրոց» (Distress Predictգrs Schգգl): Այս
դպրոցի
ներկայացուցիչները
վերլուծում
են
ընկերության
ֆինանսական
կայունության աստիճանը, այս տեսության առաջին ներկայացուցիչներն են Ա.
Վինակորը և Ռայմոնդ Սմիթը: Եվ վերջապես հինգերորդ դպրոցը «Ֆոնդային բորսայի
մասնակիցների դպրոցն է»: Ըստ Ջորջ Ֆոստերի ընկերության արդյունավետության
մակարդակը
գնահատելու
համար
պետք
է
վերլուծել
ընկերության
կողմից
թողարկված բաժնետոմսերը և հաշվի առնել դրանց հետ կապված ռիսկերը:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՏԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԸ
Անվնասաբերության վերլուծության կարևոր բաղկացուցիչ է տնտեսական
ինֆորմացիայով ապահվումը: Այն հիմնարար մասն է կազմում անվնասաբերության
գնահատման, որի հիման վրա էլ կայացնում են կառավարչական որոշումներ:
Անվնասաբերության
գնահատման
տեղեկատվական
ապահվումը
սերտորեն
կապված է հաշվապահական հաշվառման, պլանավորման և կառավարման այլ
ֆունկցիաների հետ: Անվնասաբերության
վերլուծությունը հնարավորություն է
տալիս.
1. ավելի ճիշտ հաշվարկել գործոնների ազդեցությունը և որոշել դրանց
ուղղությունը
շահույթի
հնարավորություն
կտա
փոփոխվող
ճիշտ
զանգվածի
ժամանակին
նկատմամբ,
և
ինչը
օպերատիվորեն
կառավարել շահույթի ձևավորման և կանխատեսման գործընթացները,
2. տրված
ցուցանիշների
հիման
վրա
որոշել
իրացման
ծավալի,
հաստատուն ծախսերի և գնի շեմային ցուցանիշները,
3. առանձնացնել կազմակերպության չեզոք գոտին (զրոյական շահույթի
գոտի),
4. մշակել կառավարչական որոշումների այնպիսի տարբերակներ, որոնք
հնարավորություն կտան մինիմալացնել ծախսերը և մաքսիմալացնել
շահույթը,
5. այսպիսի վերլուծությունը հնարավորություն է տալիս նաև հիմնավորել
նոր արտադրատեսակի թողարկման նպատակահարմարությունը, դրա
թողարկման
այնպիսի
ծավալի
ընտրությունը,
որը
կապահովի
անվնասաբեր արտադրություն:
Անվնասաբերության
վերլուծության
գլխավոր
բաղկացուցիչներից
է
անվնասաբերության կետի որոշումը, որը տարբեր հեղինակների մոտ տարբեր կերպ
2
է կոչվում, ինչպես օրինակ«կրիտիկական կետ»,«իրացման կրիտիկական ծավալ»,
կետ»,
«բեկման
կետ»,
«հավասարակշռության
կետ»,
«մեռյալ
«ինքնափոխհատուցման կետ», «շահութաբերության շեմ», իսկ անգլերեն համարժեքն
է «break even pգint»: Այս կետը փաստորեն իրենից ներկայացնում է իրացման
այնպիսի ծավալ, որից պակաս արտադրելը ձեռնակության համար ձեռնտու չէ, և այն
անպայմանորեն վնասաբեր կլինի ձեռնարկության համար1:
ենթադրում
է
ձեռնարկության
գ ործունեության
Անվնասաբերությունը
այնպիսի
վիճակ,
երբ
գործունեությունից ստացված արդյունքները գերազանցում կամ հավասար են
ընդհանուր
ծախսերին,
այսինքն
բիզնեսը
գործում
է
առանց
վնասների:
Անվանսաբերության կետը հանդիսանում է հիմնարար դրույթ բիզնես-պլանի
կազմման
ժամանակ,
կառավարչական
որոշումների
հիմնավարման
համար,
ձեռնարկության գործունեության գնահատման համար:
Անվնասաբերության հասկացությունը տարբեր մասնագետներ, գիտնականներ
տարբեր կերպ են մեկնաբանումը: Օրինակ, Մեծ տնտեսագիտական բառարանում
Ազրիլյան
Ա.
Ն.-ի
սահմանումը.
ձեռներցի
ներկայացմամբ
«Անվնասաբերությունը
տնտեսական
տրված
է
անվնասաբերության
ձեռնարկության,
գործունեության
այնպիսի
ֆ ի ր մ այ ի ,
ռեժիմ
է,
որի
հետևյալ
անհատ
դեպքում
գործունեությունից ստացված եկամուտները գերազանցում են այդ գործունեության
հետ կապված ծախսերին կամ հավասար են դրանց»2: Այս սահմանման մեջ տեղ է
գտել ոչ խիստ անհավասարման կիրառումը, այն դեպքում, երբ այլ հեղինակներ կողմ
են խիստ անհավասարման կիրառությանը: Ըստ Ղուկասյանի «Անվնասաբերությունը
թողարկման
և
իրացման
այն
ծավալն
է
կարճաժամկետում,
որի
դեպքում
արտադրողը ստանում է ճիշտ այնքան եկամուտն, ինչքան պահանջվում է, որպեսզի
ծածկի իր հաստատուն և փոփոխուն ծախսերը` չունենալով ոչ շահույթ, ոչ վնաս»3:
Համադրելով վերը նշված սահմանումերը, կարող ենք ասել, որ մասանգետների
մեծամասնության մոտ գերակշռում է այն պնդումը, որ անվնասաբերությունը
այնպիսի վիճակ է, երբ ձեռնարկության հասույթը հավասար է դրա ծախսերին:
1
ԲադանյանԼ., Ֆինանսներ, դրամաշրջանառությունևվարկ, Երևան, 2010,էջ 245:
2
Азрилиян А., Большой бухгалтерский словарь, М., 2010.
3
Гукасян Г. М., Экономика от А доЯ: Тематический справочник, М., 2007, с. 168.
3
Անվնասաբերության կետը այն կետն է, որի դեպքում ոչ թե ձեռնարկությունը գործում
է առանց վնասների և կարող է անգամ շահույթ ստանալ, այլ անվնասաբերության
կետում շահույթը հավասար է զրոյի և ձեռնարկության ստացած հասույթը
բավարարում է միայն ընդհանուր ծախսերը ծածկելուն: Անվանսաբերության կետի
որոշման նշանակությունը կառավարչական ապարատի համար հանդիսանում է ոչ
միայն ծախսերից խուսափելու, այլ նաև այդ քանակից հնարավորին ավել
արտադրելու մեջ: Ինչքան բարձր է այդ մակարդակն գերազանցող օպերացիաների
քանակը, այնքան բարձր կլինի իրացումից մաքուր շահույթի մարժան, քանի որ
հաստատուն
ծախսերը
չեն
աճի
ծավալի
աճին
զուգընթաց:
Պարզ
է,
որ
անվնասաբերության կետը ինչքան ցածր թիվ է, այնքան դա ավելի ձեռնտու է
ձեռնարկության համար: Քանի որ ցածր անվնասաբերության կետի դեպքում ավելի
հեշտ է ձեռնակության համար հաղթահարել այդ կետը և մտնել շահութաբեր գոտի:
Սակայն գործնականում ձեռնարկության գործունեության պայմանները ժամանակի
ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել և կարող է տեղի ունենալ
անվնասաբերության կետի աճ:
ԱՆՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՏԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ
Անվնասաբերության կետը որոշվում է 2 մեթոդով.
 անալիտիկ,
 րաֆիկական4:
Անալիտիկ մեթոդի դեպքում օգտվում ենք շահույթի, արտադրության ծավալի և
ծախսերի միջև մաթեմատիկական կախվածությունից, որը կարելի է արտահայտել
հետևյալ կերպ5.
Շ= ԻՀ - ՓԾ - ՀԾ
որտեղ`
Շ-ն շահույթն է,
ԻՀ-ն իրացումից հասույթն է,
4
Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия,учебное пособие, Минск, 2000, с.438.
5
Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити, 2012, c. 261.
4
ՓԾ-ն փոփոխուն ծախսերն են,
ՀԾ-ն հաստատուն ծախսեր են:
Անվնասաբերության կետում ձեռնարկության շահույթը հավասար է զրոյի:
Հետևաբար ստանում ենք հետևյալ հավասարումը.
ԻՀ=ՓԾ + ՀԾ
կամ
ԻԾ*ԱԳ= ԻԾ*ՄՓԾ + ՀԾ
որտեղ`
ՄՓԾ-ն միավորի փոփոխուն ծախսեր են,
ԻԾ-ն իրացման ծավալն(հատ) է,
ԱԳ -ն արտադրանքի միավորի գինն է:
Ձևափոխելով
հավասարումը
և
իրացման
ծավալը
ընդունելով
որպես
կրիտիկական, ստանում ենք հետևյալը6.
ԱԿբն=ՀԾ/(ԱԳ - ՄՓԾ) (հատ):
Սակայն այս բանաձև օգտագործվում է միայն մեկ արտադրանք թողարկող
ձեռնարկության համար անվնասաբերության կետը բնաիրային արտահայտութմաբ
գտնելու համար:
Անալիտիկ մեթոդով ստացված անվանսաբերության կետի հաշվարկման
բանաձևի ձևափոխումից ստանում ենք այդ մեթոդի անալոգը հանիսացող մեկ այլ
մեթոդ, որը կոչվում են մարժային մեթոդ և ուղղակիորեն բխում է անալիտիկ
մեթոդից: Այն հիմնվում է հետևյալ հավասարման վրա.
ՀՄ=ԻՀ –ՓԾ
որտեղ`
ՀՄ-ն համախառն մարժան է:
Իրացման կրիտիկական կամ անվնասաբեր ծավալը ընդունվում է որպես
ծավալ, որի դեպքում համախառն մարժան հավասար է հաստատուն ծախսերին:
Անվնասաբերության կետը դրամական արտահայտությամաբ կունենա հետևյալ
տեսքը7.
6
Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити, 2012, c.261.
7
Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия,учебное пособие, Минск, 2000, с.438.
5
ԱԿդր= ՀԾ/ՀՀՄ
որտեղ` ՀՀՄ-համախառն հարաբերական մարժան է, որը համախառն մարժայի
և իրացումից փաստացի հասութի հարաբերությունն է:Անվնասաբերության կետը
հնարավոր է հաշվարկել նաև իրացումից հասույթի նկատմամբ տոկոսային
արտահայտությամբ հետևյալ բանաձևով.
ԱԿ%=ՀԾ/ՀՄ*100%
Անվնասաբերության կետի բանաձևն մեկ արտադրատեսակի մարժային մեթոդի
դեպքում կունենա հետևյալ տեսքը.
ԱԿբն=ՀԾ/ (միավորի ՀՄ) հատ
կամ որ նույնն է` ԱԿ= ՀԾ/ (ԱԳ -ՄՓԾ)
Միավորի համախառն մարժան ցույց է տալիս տվյալ արտադրատեսակի
յուրաքանչյուր իրացված միավորի ներդրումը հաստատուն ծախսերի ծածկամն
գործում: Սակայն գործնականում ձեռնարկությունը չի սահմանափակվում մեկ անուն
արտադրանք թողարկելով, այլ արտադրում է մի քանի արտադրանք: Հետևաբար
բազմատեսակ արտադրանք թողարկող ձեռնարկության համար անվանսաբերության
կետը հաշվարկվում է այլ կերպ, որը կապված է որոշ դժվարությունների հետ:
Անվանսաբերության կետը կարող է որոշվել նաև գրաֆիկական եղանակով: Այդ
մեթոդի հիմքում կրկին ընկած է ծախսերի բաժանումն ըստ փոփոխուն և
հաստատուն մասերի: Այս մեթոդը առաջին անգամ առաջարկվել է 1930թ. ինժեներ
Ուոլտեր Ռաուտենշտրաուխի կողմից որպես պլանավորման միջոց, որը ստացել է
«անվնասաբերության գրաֆիկ» կամ
գրաֆիկ»
«արտադրության կրիտիկական ծավալի
անվանումները8:Անվանսաբերության
գրաֆիկն
իր
բազմաթիվ
փոփոխություններով լայնորեն օգտագործվում է ժամանակակից էկոնոմիկայում: Այդ
մեթոդի առավելութունն հանդիսանում է այն, որը սրա միջոցով կարելի է արագ
ստանալ ճշգրիտ կանխատեսում ձեռնարկության գործունեության հիմնական
ցուցանիշների
վերաբերյալ
Անվնասաբերության
շուկայում
գրաֆիկի
իրավիճակի
կառուցման
փոփոխության
ժամանակ
ենթադրվում
դեպքում:
է,
որ
պլանավորվող ժամանակաշրջանում հումքի և արտադրանքի գները չեն փոփոխվում:
8
Иванова Ж. А., Операционный анализ, M:2002, с. 2.
6
Գրաֆիկի կառուցման ժամանակ հորիզոնական առանցքի վրա տեղադրվում է
արտադրության ծավալը արտադրական հզորության նկատմամբ տոկոսով կամ
բնաիրային միավորներով /եթե կառուցվում է մեկ տեսակ արտադրանքի համար/ և
դրամական արտահայտությամբ /մի քանի անուն արտադրաքնի համար/: Իսկ
ուղղահայաց առանցքի վրա տեղադրում ենք իրացված արտադրանքի ինքնարժեքը և
շահույթը, որոնք միասին կազմում են իրացումից հասույթը: Ծախսերը կառուցվում են
ըստ հաստատուն և փոփոխուն ծախսերի տարբերակման: Բացի հաստատուն և
փոփոխուն ծախսերի կորերից, գրաֆիկում արտացոլվում են նաև ընդհանուր ծասերն
/ինքնարժեք/ ու իրացումից հասույթն արտահայտող կորերը:
Իրացումից հասույթի
և
ընդհանուր
ինքնարժեքի հատման
կետը հենց
հանդիսանում է անվնասաբերության կետը: Արտադրության ծավալը,
որը
համապատասխանում է անվնասաբերության կետին, կոչվում է կրիտիկական:
Վերլուծելով գրաֆիկը տեսնում ենք, որ կրիտիկական կետից ձախ ինքնարժեքի կորն
ավելի բարձր է գտնվում, քան հասույթի կորը, այսինքն ծախսերը գերազանցում են
եկամուտները, հետևաբար կրիտիկականից ցածր ծավալի դեպքում ձեռնարկությունը
իր հասույթով չի կարողանում ծածկել ընդհանուր ծախսերը և վնասներ է կրում: Իսկ
եթե արտադրության և իրացման ծավալը գերազանցում են կրիտիկականը,
ձեռնարկությունը շահույթ է ստանում և գտնվում է շահույթի գոտում: Ընդ որում
ինչքան աճում է իրացման ծավալը, այնքան շահույթի գոտին ավելի ընդլայնվում է:
ÙÉÝ.
¹ñ³Ù
гëáõÛÃ
Þ³ÑáõÃÇ ·áïÇ
²Ýíݳ복»ñáõÃÛ³Ý Ï»ï
Üå³ï³Ï³ÛÇÝ ß³ÑáõÛÃ
12
10
8
ÀݹѳÝáõñ ͳËë»ñ
6
4
2
ìݳëÇ ·áïÇ
Հ³ëï³ïáõÝ Í³Ëë»ñ
Vкр
0
200
400
600
800
V
1000
7
ì³×³éùÇ Í³í³ÉÁ, ѳï
Անվնասաբերության գնահատման ժամանակ ցանկալի արդյունքերի հասնելու
համար անհարժեշտ է առաջնորդվել հետևյալ պայմաններով, որոնք կարելի է
մեկնաբանել նաև որպես սահմանափակումներ.
1.
ծախսերը
հնարավոր
է
ստորաբաժանել
հաստատուն
և
փոփոխուն
բաղկացուցիչների:
2.
ծախսերը
և
իրացումից
հասույթը
ունեն
գծորեն
կախվածություն
արտադրության մակարդակից:
3.
գները և սպառվող ռեսուրսների ծավալները չեն փոփոխվում ամբողջ
պլանային ժամանակաշրջանի համար: Սակայն այս ենթադրությունը նույնպես
որոշակի պայմանական բնույթ է կրում, քանի որ իրացվող արտադրանքի գները
կարող են տատանվել ոչ միայն ըստ ժամանակաշրջանի, այլ նաև ըստ արտադրանքի
գնորդի:
4.
արտադրանքի տեսականին չի փոփոխվում պլանային ժամանակաշրջանում:
5.
միակ գործոնը, որը ազդում է ինքնարժեքի վրա, դա իրացման ծավալն է:
6.
պլանային
ժամանակաշրջանի
վերջում
պատրաստի
արտադրանքի
պաշարներ չեն մնում կամ դրանք աննշան են, այսինքն իրացման ծավալը
համապատասխանում է արտադրության ծավալին:
7.
Անվանսաբերության գնահատման կարևոր պայման է հանդիսանում նաև
հաշվառման
վարումը
այն
կերպով,
որը
ծախսերը
հնարավորություն
կտա
ստորաբաժանել հաստատուն և փոփոխուն մասերի: Սակայն այդ գործընթացը
բավականին
աշխատատար
է
կազմակերպության
համար
և
հետևաբար
պրակտիկայում քիչ է կիրառվում9:
Այս սկզբունքներից որևիցե մեկը չպահպանելը
կարող
է բերել սխալ
արդյունքերի և անվնասաբերության գնահատումը որոշակի շեղումների կհանգեցնի:
9
Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити, 2012, с.272.
8
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԼԾԱԿԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Անվնասաբերության կետի որոշումից հետո ձեռնարկության շահույթի որոշման
գործընթացը շարունակվում է գործառնական լծակի էֆեկտի հիման վրա: Ըստ
էության
գործառնական
լծակը
արտահայտում
է
բիզնեսի
ռիսկայնության
աստիճանը:Գործառնական լծակի էֆեկտը կայանում է նրանում, որ իրացումից
հասույթի փոփոխությունը բերում է շահույթի էլ ավելի մեծ փոփոխության: Այդ
էֆեկտի գործողությունը կապված է հաստատուն և փոփոխուն ծախսերի ոչ
համամասնական ազդեցության հետ ֆինանսական արդյունքների վրա իրացման
ծավալի փոփոխության արդյունքում: Ինչքան մեծ է ինքնարժեքում հաստատուն
ծախսերի բաժինը, այնքան մեծ է գործառնական լծակի ազդեցության ուժը: Երբ
իրացումից հասույթը նվազում է, գործառնական լծակի ազդեցության ուժը մեծանում
է: Հասույթի` ամեն մի տոկոսով պակասելը հանգեցնում է շահույթի ավելի բարձր
տոկոսով իջեցման: Եվ հակառակը, իրացման ծավալի աճի դեպքում, երբ հասույթը
սկսում է ավելանալ և անվնասաբերության կետը հաղթահարվում է, ինքնարժեքում
հաստատուն ծախսերի բաժինը պակասում է, ինչը բերում է գործառնական լծակի
ազդեցության ուժի նվազմանը` հասույթի ամեն մի տոկոս աճին հետևում է շահույթի
ավելի և ավելի պակաս տոկոսով ավելացում: Ինչքան բարձր է գործառնական լծակի
ազդեցության
ուժը,
այնքան
մոտ
է
ձեռնարկության
իրացման
ծավալը
անվնասաբերության կետին, ինչը ենթադրում է բարձր ռիսկի առկայություն: Բարձր
գործառնական լծակի ուժի դեպքում այն ձեռնարկության համար, որը գտնվում է
անվնասաբերության կետից ցածր մակարդակում, դա կապված է մեծ վնասների հետ,
իսկ
անվնասաբերության
կետի
հաղթահարման
դեպքում,
ապահովվում
է
բավականին բարձր շահույթ: Իսկ ցածր գործառնական լծակի ազդեցության դեպքում
շահույթը այնքան էլ չի աճի: Հետևաբար ձեռնարկության համար, որը համազված է,
որ առաջիկայում իրեն սպասում է իրացման ծավալի աճ, հաստատուն ծախսերը
բարձր մակարդակի վրա պահելը կարելի է համարել հիմնավորված, քանի որ
9
հաստատուն ծախսերի մեծ բաժինը ձեռնարկությանը կապահովի շահույթի աճի
ավելի բարձր տեմպ:
Գործառնական լծակի ազդեցության ուժը որոշվում է հետևյալ բանաձևով .
ԳԼՈՒ=ՀՄ/Շ
(1.3.1),
որտեղ`
ՀՄ-համախառն մարժա,
Շ-շահույթ:
Այդ ամենը դրական դեր կարող է ունենալ և օգտակար լինել ձեռնարկության
ֆինանսական կառավարման համար: Կանխատեսվում են շահույթի տարեկան
մեծությունը,
մշակվում
է
ձեռնարկության
կոմերցիոն
քաղաքականության
հայեցակարգը: Այդ ամենի հիման վրա որոշվում է ձեռնարկության ֆինանսական
կայունության պաշարը կամ անվտանգության գոտին, որն իրենից ներկայացում է
իրացման փաստացի ծավալի գերազանցումը կրիտիկական /անվնասաբեր/ ծավալի
նկատմամբ: Փաստորեն սա այն իրացման ծավալն է, որը կարող է նվազել, սակայն
այդ
դեպքում
ձեռնարկությունը
վնասեր
չի
կրի:
Գործառնականլծակիուժիմասինտեղեկություններըթույլկտանհասկանալ,
եթեիրացմանծավալըփոփոխություններկրի,
ինչազդեցությունդակունենաշահույթիծավալիվրա,
քանիորիվերջոյուրաքանչյուրառևտրայինսուբյկետինպատակըշահույթըառավելագու
յնիհասցնելնէ: Ընկերությանհամարօգտակարէնաևպատկերացումկազմելայնմասին,
թեինչքանովէընկերութուննապահովվածիրացմանծավալիիջեցմանդեպքումևինչքան
ովկարողէիջնելիրացմանծավալը,
որպեսզիդաընկերությանհամարչառաջացնիանցանկալիհետևանաքներ,
ինչպիսիքվնասներիկրումնէ, մինչևանգամսնանկացումը:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆՊԱՇԱՐԻԷՈՒԹՅՈՒՆԸԵՎՀԱՇՎԱՐԿՄԱՆՄԵԹՈԴ
Ֆինանսականկայունությանպաշարըորոշվումէտոկոսայինարտահայտությամբհ
ետևյալբանաձևով10.
10
Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия, учебное пособие, Минск, 2000, c.
442.
10
ՖԿՊ %= (ԻՀփ - ԻՀանվ.)/ Հփ * 100%,
որտեղ`
ԻՀփ - իրացումից հասույթը փաստացի,
ԻՀանվ. - իրացումից հասույթը անվնասաբերության կետում:
իսկ առանձին արտադրատեսակի համար կայունության պաշարը որոշվում է
հետևյալ բանաձևով.
ՖԿՊարտ. =(ԻԾփ-ԻԾանվ)/ ԻԾփ,
որտեղ`
ԻԾփ-տվյալ արտադրատեսակիփաստացի իրացման ծավալը,
Իանվ-տվյալ արտադրատեսակի իրացման անվնասաբեր ծավալը:
Ինչքան արտադրության փաստացի ծավալը ավելի բարձր է կրիտիկականից,
կամ այլ կերպ ասած, ինչքան հեռու է գտնվում ձեռնարկությունը անվնասաբերության
կետից, այնքան ավելի լավ ձեռնարկության համար: Այս ցուցանիշը նկարագրում է
ձեռնարկության կենսունակության մակարդակը: Հետևաբար, ինչքան այս ցուցնիշը
բարձր է, այնքան ավելի դիմացկուն է ձեռնարկությունը շուկայում անբարենպաստ
փոփոխությունների հանդեպ: Այս ցուցանիշը հնարավորություն է տալիս համեմատել
տարբեր
մասշտաբների
և
թողարկման
տարբեր
ծավալներ
ունեցող
ձեռնարկությունները, ինչպես նաև գնահատել որևէ ձեռնարկության ֆինանսական
դրության փոփոխությունը ժամանակի տարբեր պահերի:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. ԲադանյանԼ., Ֆինանսներ, դրամաշրջանառությունևվարկ, Երևան, 2010:
2. Азрилиян А., Большой бухгалтерский словарь, М., 2010.
3. Гукасян Г. М., Экономика от А до Я: Тематический справочник, М., 2007.
4. Друри К., Управленческий и производстевенный учет, Учебник, М: Юнити,
2012.
11
5. Савицкая Г. В., Анализ хозяйственной деятельности предприятия,учебное
пособие, Минск, 2000.
6. Иванова Ж. А., Операционный анализ, M: 2002.
12

similar documents