9

Report
Ֆինանսական հոսքերի վերլուծությունը
Կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծությունը իր
ֆունկցիոնալ նշանակությամբ ստորաբաժանվում է երկու հիմնական տեսակների`
ֆինանսական և կառավարչական: Դա պայմանավորված է հաշվապահական
հաշվառման
համակարգը
ֆինանսական
և
կառավարչական
տեսակների
բաժանումով: Ֆինանսական վերլուծությունն ունի արտաքին բնույթ, քանի որ
իրականացվում է կազմակերպության սահմաններից դուրս գտնվող շուկայի
մասնակիցների
պայմաններում
կողմից`
ֆինանսական
բավականին
մեծ
է
հաշվետվություններով:
մասնակիցների
Շուկայի
հետաքրքրությունը
կազմակերպությունների տնտեսական գործունեության նկատմամբ, հատկապես
նրանց ֆինանսական դրության վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ձեռք
բերելու հարցում: Շուկայի անորոշության և ռիսկայնության պայմաններում նրա
մասնակիցները ցանկանում են գտնել հուսալի գործընկերներ և գնահատել նրանց
վճարունակությունն ու ֆինանսական կայունությունը: Ֆինանսական վերլուծության
իրականացումը
պայմանավորված
է
շուկայի
մասնակիցների
կողմից
կազմակերպության ֆինանսական դրության գնահատման և, դրա հիման վրա,
արդյունավետ կառավարչական որոշումների հիմնավորման նպատակահարմարությամբ: Վերլուծության հիմնական խնդիրներն են` հաշվապահական հաշվեկշռի
կազմի ու կառուցվածքի և իրացվելիության գնահատումը, շահութաբերության,
վճարունակության,
ուծությունը,
ֆինանսական
շրջանառելիության
դրամական
դրության
միջոցների
և
ֆինանսական
հոսքերի
բարելավման
կայունության
կանխատեսումը,
չօգտագործված
ինչպես
վերնաև
հնարավորությունների
բացահայտումը: Ֆինանսական վերլուծության բովանդակությունը որոշվում է
կազմակերպության տնտեսական գործունեության ֆինանսական տեղեկատվության
սպառողների տարբեր շահերով: Ֆինանսական և կառավարչական վերլուծության
տեսակները զուգահեռաբար գործում են միևնույն վերլուծական համակարգում,
փոխկապված են և կազմում են միասնական ամբողջություն:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Ներդրումային գործունեությունը այնպիսի գործողությունների ամբողջությունն
է, որոնք իրականացվում են միջոցների ներգրավմամբ արդյունավետ ծրագրերում և
նախագծերում և որոնք ի վիճակի են բերել անհրաժեշտ օգուտներ1: Ներդրումային
գործունեության կենտրոնական օղակը հանդիսանում է մշակված նախագիծը կամ
միջոցների ներգրավման համապատասխան ծրագիրը:
Ներդրումային տեղեկատվությունը բոլոր նյութերը և տվյալներն են, ըստ որոնց
փնտրում և ուսումնասիրում են ներդրումների աղբյուրները, ներգրավվում է
ներդրողներ, ձևավորվում են անհրաժեշտ ռեսուրսները, որոշվում է պատվիրատուն,
ընտրվում է ներդրումային նախագծի կատարողը: Ներդրումային ակտիվությունը
հիմնվում է առևտրային հաշվարկների վրա, հեռանկարային է, ենթադրում է
ներդրդումային գործընթացի բոլոր տարրերի փոխազդեցություն և ձգտում է սոցիալտնտեսական արդյունքի: Ներդրումների պոտենցիալ աղբյուրներ են համարվում
պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և
ֆիզիկական
անձիք,
այդ
թվում`
օտարերկրացիները,
որոնք
ունեն
ժամանակավորապես ազատ դրամական միջոցներ, ինչպես նաև` պահուստային և
ապահովագրական
ֆոնդեր,
և
կարող
են
դրանք
ներգրավել
շահավետ
բնագավաներում2:
Ներդրողը ներդրումային գործունեության սուբյեկտն է, որն իրականացնում է
միջոցների ներգրավում այս կամ այն օբյեկտում: Սկզբունքորեն իշխանության
ցանկացած մարմին, տնտեսավարման սուբյեկտ և քաղաքացին հանդիսանում են
պոտենցիալ ներդրողներ և օբյեկտիվորեն ստիպված են ուշ թե շուտ, այս կամ այն
ձևով զբաղվել ներդրումային գործունեությամբ: Ներդրումային օբյեկտը հիմնական և
շրջանառու կապիտալն է տնտեսության բոլոր բնագավառներում, շարժական և
անշաժ գույքը, ինտելեկտուալ արժեքները, մշակման փուլում գտնվող, ներդրված և
1
Методические рекомендации по оценке эфффективности инвести¬ционных проектов и их отбору для
финансирования, М: «Экономика», 2000, с. 154.
2
Управление инвестициями, Учебник, Фабоцци Ф. И., «Инфра-м», 2004, с. 232.
2
թարմացված
միջոցները`
ներդրումային
նախագծի
կամ
ծրագրի
իրացման
շրջանակներում:
Ներդրումային գործուենության օբյեկտները հաճախ հանդես են գալիս` կրկին
ստեղծված և մոդեռնիզացված հիմնական ֆոնդերը և շրջանառու միջոցները,
գիտատեխնիկական
արտադրանքը,
ապրանքները
և
ծառայությունները,
սեփականության զանազան օբյետկները, սեփականատիրական իրավունքները և
ինտելեկտուալ մշակումները: Ներդրումային տարածքը այն տարածքն է (երկիր,
շրջան, տարածաշրջան, քաղաք), որի վարչական սահմանների շրջանակներում
կատարվում է ներդրումային ծրագրի կամ նախագծի մշակումը, կիրառումը,
իրացումը:
Ներդրումային մշակույթը ներդրումային գործունեության կազմակերպման
քաղաքակիրթ միջոցների, մեթոդների և հնարքների ամբողջությունն է, ներառյալ
նախագծի կիրթ կազմումը, օպտիմալ կառավարչական որոշումների կայացումը և
ներդրումային մոտեցումները ներդրումային գործունեության սուբյեկտների միջև`
հիմնված իրավական և սոցիալ-տնտեսական արժեքների վրա` մաքսիմում արդյունք
ստանալու համար: Ներդրումային ռեսուրսները դրամական միջոցներ են, արժեքներ,
պահուստներ, ներդրումային գործունեության իրականացման հնարավորություններ:
Ներդրումային գործընթացի հիմնական և ռացիոնալ կազմակերպումը ենթադրում է
մշակված ծրագրերի և նախագծերի արդյունավետ իրականացում, որոնք խթանում
են
ներդրումային
տնտեսական
գործունեությունը:
որոշումների
և
Ներդրումային
նախագիծը
կազմակերպա-ֆինանսական
տեխնիկա-
միջոցառումների
ամբողջությունն է` դրանք վերածելով ներդրումային օբյեկտի տարբեր ձևերով`
գիտատեխնիկական, փորձնակոնստրուկտորական, շին-մոնտաժային և այլն:
Ներդրումային նախագծերը կարող են ունենալ գլոբալ համաշխարհային,
միջազգային, պետական, շրջանային և տարածքային բնույթ:
Այպիսով, ներդրումային նախագծի և ծրագրի տարբերակումը շատ կարևոր է:
Ներդրումային
նախագիծը
իրենից
ներկայացնում
է
որոշումների
և
դրանց
իրականացման միջոցառումների ամբողջություն, որը հիմք է հանիդսանում է
ներդրումային ծրագրի իրականացման համար: Այսինքն` կարելի է ասել, որ
ներդրումային նախագիծը և ներդրումային ծրագիրը փոխլրացնում են միմյանց:
3
Ցանկացած ներդրող ցանկանում է համոզված լինել, որ միջոցներ է ներդնում
իրապես շահույթաբեր նախագծի մեջ: Որպեսզի Ձեր ներդրումները վերադառնան
շահույթով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել ներդրումային նախագծի
իրատեսական գնահատում: Ներդրումային նախագծի գնահատումը խիստ կարևոր է
տվյալ նախագծի իրականացումից սպասվող եկամուտների և շահույթի մակարդակը
որոշելու
նպատակով:
Ներդրումային
նախագծերի
կառուցվածքներն
ու
բովանդակությունները կարող են լինել տարատեսակ` սկսած նոր ձեռնարկության
ստեղծման նախագծից մինչև անշարժ գույքի ձեռք բերման նպատակահարմարության
գնահատումը: Պետք է տարբերել ներդրումային նախագծերի արժեքային և
տնտեսական գնահատումները: Ներդրումային նախագծերի արժեքային գնահատման
նպատակն է՝ որոշել ներդրումային նախագծի արժեքը որոշակի գնահատման
ամսաթվի դրությամբ: Նման գնահատման հաշվետվությունը կարող է օգտագործվել
տարատեսակ իրավիճակներում՝ նախագիծը ֆինանսավորող համաներդրողների
համար, ներդրումային նախագծի իրականացման նպատակով, վարկային միջոցների
ներգրավման նպատակով և այլն: Ներդրումային նախագծերի արդյունավետության
գնահատման նպատակն է՝ ներդրումային որոշումների կայացումը: Այդ պատճառով
ներդրումային նախագծերի արդյունավետության գնահատման առաջադրանքները
ունեն առավել ազատ պահանջներ, ինչպես գնահատման արդյունքենրի վերաբերյալ,
այնպես էլ արժեքի որոշման համար կիրառվող մեթոդների վերաբերյալ, վերջիններս
պայմանավորված են գնահատման նպատակներով և գործառույթներով3:
Ներդրումային նախագծի գնահատումը ենթադրում է նախագծի ֆինանսական
ցուցանիշների,
տնտեսական
հարաբերակցության
ներկայացում:
հանգեցվում
և
արդյունավետության,
այլ
գործոնների
Ներդրումային
է
նախագծի
նախագծի
տնտեսամաթեմատիկական
բացահայտում,
գնահատումը,
իրականացման
մոդելի
եկամուտների
կառուցման,
և
ռիսկերի
վերլուծություն
ընդհանուր
գործընթացի
և
առմամբ,
որոշակի
ուսումնասիրության
և
վերլուծության: Ներդրումային նախագծի գնահատման ժամանակ անհրաժեշտ է
ուսումնասիրել և վերլուծել բոլոր այն գործոնները, որոնք ազդում են նախագծի
3
Рябцев C. В., Инвестиционная Стратегия, Методические указания по выполнению курсовой работы,
Калининград, 2005, с. 18.
4
իրագործման և արդյունավետության վրա: Որպես կանոն ներդրումային նախագծերի
արդյունավետության
գնահատման
հիմնական
գործոններն են՝
ներդրումների
եկամտաբերությունը, վերադարձելիության ժամկետները, ռիսկերի գործոնները և
դրանց մակարդակը: Երբեմն, ներդրումային նախագծերի արդյունավետության
որոշմամբ զբաղվում են նախագծի իրականացման ընթացքում: Նման դեպքերում,
անհրաժեշտ
է,
հաշվի
առնելով
արդեն
իսկ
իրագործված
ներդրումների
անդառնալիությունը, գնահատել հետագայում ծրագրավորվող գործընթացների և
ներդրումների արդյունավետությունը:
Ներդրումային նախագծի գնահատման արդյունքների իրատեսականությունը,
մեծապես
կախված
է
ելակետային
տվյալների
ամբողջականությունից,
հավաստիությունից և դրանց վերլուծության համար կիրառված մեթոդների ճիշտ
ընտրությունից: Հիմնականում ներդրումային նախագծերի արդյունավետության
գնահատումն անհրաժեշտ է ներդրումների իրականցման նպատակով ներդրումային
նախագծի ընտրության համար: Ներդրումային նախագծերի արդյունավետության
գնահատումը կարող է իրականացվել բիզնես-նախագծի, ներդրումային նախագծի,
տեխնիկա-տնտեսական
հիմնավորման
կամ
նմանատիպ
այլ
փաստաթղթերի
ուսումնասիրության շրջանակներում: Ներդրումային նախագծերի գնահատումն
առավելապես պահանջված է հետևյալ դեպքերում՝
1. նախագծի ֆինանսավորման համար վարկային միջոցների ներգրավում,
2. պոտենցիալ
ներդրողների
համար,
այդ
թվում՝
միջազգային
ընկերությունների, ֆոնդերի և այլն4:
Հիմնականում, նախագծի արդյունավետության գնահատումն իրականացվում
է երկու փուլով`
1. նախագծի ամբողջական գնահատում և դրա հետագա մշակման
նպատակահարմարության որոշում,
2. նախագծի
մասնակիցների
մասնակցության
արդյնավետության
գնահատում:
4
Маренков Р. Р., Основы управления инвестициями, Учебник, Москва, 2003, с. 380.
5
Ներդրումային նախագծերի գնահատումը սովորաբար իրականացվում է երեք
նպատակների իրագործման համար`
1. կոնկրետ նախագծի գնահատում,
2. նախագծին մասնակցության նպատակահարմարության հիմնավորում,
3. մի քանի նախագծերի համեմատում և լավագույնի ընտրություն:
Կոնկրետ նախագծի գնահատումը ենթադրում է`
1. նախագծի ֆինանսական իրագործման գնահատում,
2. նախագծի իրագործման շահավետության գնահատում,
3. նախագծում մասնակցության շահավետության գնահատում,
4. նախագծի
արդյունավետության
պայմանների
և
գործոնների
բացահայտում,
5. նախագծի իրականացման հետ կապված ռիսկերիի գնահատում,
6. նախագծի
կայունության
գնահատում,
կապված
շուկայական
կոնյունկտուրայի պատահական տատանումների և այլ արտաքին
պայմանների փոփոխությունների հետ5:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԴԻՍԿՈՆՏԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Ֆինանսական հոսքերը (շատ հաճախ գրականության մեջ նշվում է դրամական
հոսքեր)
ցույց
են
տալիս
հիմնարկության
տարատեսական
տնտեսական
գործունեություններով պայմանավորված ֆինանսական մուտքերը և ելքերը՝ որոնք
արտացոլվում
են
հաշվապահական
հաշվետվություններում՝
ցույց
տալով
հիմնարկության ֆինանսական շարժը: Ֆինանսական հոսքերի կառավարումը
կարևոր է ոչ միայն հիմնարկության ներքին գործընթացների վարման համար, այլ
նաև
արտաքին գործընկերներին և տվյալ հիմնարկության հետ առնչվող այլ
հաստատություններին հիմնարկության ֆինանսական դրությունը (ֆինանսական
կարգավիճակ) ցույց տալու համար6:
5
Черкасов В. Е., Международные инвестиции, М: «Дело», 1999, с. 135.
6
Մ.Մեպկինս, Ֆինանսական հոսքերի վերլուծություն, մեթոդաբանություն, Երևան, 2005, էջ 135:
6
Այսպիսով, ֆինանսական հոսքերը դրանք կազմակերպության ֆինանսական
մուտքերը և ելքերն են: Դրանք կարող ենք բաժանվել փաստացի և ապագա հոսքերի:
Փաստացի
հոսքերը
արդյունքում
դրանք
ձևավորված
տվյալ
պահին
դրամական
հիմնարկության
հոսքերն
են:
գործունեության
Սակայն
տնտեսական
գործունեության արդյունքում կարող են ձևավորվել ոչ միայն փաստացի, այլ նաև
ապագա
հոսքեր,
որոնք
ապագայում
տվյալ
հիմնարկության
ներկայիս
գործունեության արդյունքում ձևավորված հոսքերն են:
Ֆինանսական հոսքերը կարող են նաև լինել աճող, նվազող և կայուն:
Աճող են համարվում այն հոսքերը որոնք ժամանակի ընթացքում աճում են
որոշակի X գործակցով: Այսպես օրինակ, եթե ունենք ֆորոշակի m քանակի
ֆինանսական հոսք ժամանակի t պահին, ապա աճող դրամական հոսքերի դեպքում
ժամանակի (t+1); (t+2); … (t+n) պահերին կունենանք համապատասխանաբար Xm;
X(Xm); … X(Xn-1m): Սա ընդամենը պարզ եղանակ է, ցույց տալու համար թե ինչպես
կարող են աճել հոսքերը ժամանակի ընթացքում, մինչդեռ իրականում գրագետ և
ճշգրիտ հաշվարկների համար պետք է օգտվել, օրինակ դիսկոնտավորման մեթոդից,
կամ բանկային գործակցի մեթոդից:
Նվազող ֆինանսական հոսքերը դրանք այն հոսքերն են, որոնք ժամանակի
ընթացքում նվազում են, այսինքն, այս դեպքում գործ ունենք (1/X) գործակցի հետ:
Ստատիկ կամ կայուն են համարվում այն դրամական հոսքերը, որոնք
ժամանակի ընթացքում փոփոխության չեն ենթարկվում (X=1):
Ձեռնարկությունները դրամական հոսքերը բաժանում
են նաև վերջավոր և
անվերջ հոսքերի (օրինակ՝ արտարժույթի շուկայում հաճախ հանդիպում են անվերջ
դրամական հոսքեր):
Վերջավոր են համարվում այն դրամական հոսքերը որոնք ունեն ավարտի պահ.
ասենք օրինակ եթե դրամական հոսքը սկսվել է ժամանակի t պահին, ապա այն
կավարտվի t+n պահին:
Անվերջ դրամական հոսքերը չունեն վերջ: Դրանք սկսվում են, օրինակ,
ժամանակի t պահին և շարունակվում անվերջ. t, t+1, …, t+n, … (օրինակ՝ հոսքեր
արժեթղթերից):
7
Ինչպես արդեն նշել ենք, ֆինանսական հոսքերը դրանք միայն տվյալ պահին
տեղի ունեցող մուտքերը չեն: Ժամանակը գործոն է որը ազդում է ֆինանսական
հոսքերի իրական արժեքի վրա, քանի որ փողը աճում է ժամանակի ընթացքում:
Ժամանակի ընթացքում կարող է փողի իրական արժեքը փոխվել: Այսինքն, օրինակ,
տվյալ պահին փողի Y գումարը նույն արժեքը չի ունենա ինչ 20 տարի անց (դա տեղի է
ունենում ի շնորհիվ տնտեսական աճի, գնաճի / ինֆլյացիայի, սոցիալական
հարստության, տոկոսադրույքի փոփոխության և այլն): Այսպիսով, դրամական
հոսքերի իրական արժեքը պատկերացնելու համար անհրաժեշտ է դրանց դարձնել
հավասարազոր
գնահատման
ներկայիս
իրավիճակին:
դիսկոնտավորման
մեթոդից՝
Դա
անելու
ներմուծելով
համար
օգտվում
ենք
դիսկոնտավորման
r
գործակից:
Օրինակ, ենթադրենք ունենք՝
CF – դրամական հոսք
r – դիսկոնտավորման գործոն
Ապա, դիսկնտավորված դրամական հոսքը (DCF) և ապագա արժեքը (FV) n
ժամանակային փուլերի համար հավասար կլինեն՝
Դիսկոնտավորված ներկա արժեքը (DPV) հավասար կլինի`
Գնահատման
դիսկոնտավորման
կազմակերությունների,
(արժեվորման ) համար:
ժամանակի մեջ»
նախագծերի,
մեթոդը
ակտիվների
օգտագործվում
արժեքային
է
գնահատման
Այս մեթոդի համար առանցքային է «փողի արժեքը
գաղափարը: Բոլոր ֆինանսական հոսքերը
գնահատվում և
դիսկոնտավորվում են դրանց ներկա արժեքը հաշվարկելու համար:
ԶՈՒՏ ՆԵՐԿԱ ԱՐԺԵՔԻ (NPV) ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ
8
Դրամական հոսքերի մասին խոսելիս պետք է անպայման նշել, որ դրանք
կարող են լինել մուտքային և ելքային հոսքեր: Զուտ ներկա արժեքը (ԶՆԱ)
օգտագործվում
է
մասնավորապես
ներդրումային
նախագծերում՝
նախագծի
շահութաբեր լինելու փաստը գնահատելու համար: Այն կարևոր մաս է կազմում նաև
ծախս/օգուտ վերլուծությունների ժամանակ (cost/benefit analysis). Այսպիսով այն լայն
կիրառություն ունեցող մի գործիք է, որը թույլ է տալիս գնահատել ներկա պահին
ապագայում սպասվող ֆինանսական մուտքերի և ելքերի շահութաբերությունը:
Ենթադրենք ունենք բացասական դրամական հոսքեր (cost-ծախսեր) և դրական
դրամական
հոսքեր
(benefit-օգուտներ):
ԶՆԱ-ն
(NPV)
հավասար
կլինի.
Որտեղ՝ t- տարրների քանակն է,
n – ուսումնասիրվող տարիների քանակը
r - դիսկոնտավորման գործակից
Կարճ ասած, ԶՆԱ-ն ցույց է տալիս դրամական հոսքերի ծախս / օգուտ
հարաբերակցության ներկայիս արժեքը:
Բերենք օրինակ. ենթադրենք գոյություն ունեն ներդրումային 3 նախագծեր
(պորտֆոլիոներ), և մենք մտածում ենք, թե որ ներդրումային ծրագրում կատարենք
ներդրում: Պարզության համար ենթադրենք, որ բոլոր նախագծերի տևողությունն էլ 5
տարի է:
Ենթադրենք առաջին նախագիծը պահանջում է փուլային ներդրում, եվ առաջին
3
տարիների
համար
պետք
է
ներդնել
100000
դրամ
/
տարեկան:
Համապատասխանաբար, երկորդը նախագիծը պահանջում է 55000 դրամ / տարեկան
հինգ տարի շարունակ և վերջին նախագիծը պահանջում է 85000 դրամ / տարեկան 2
տարի շարունակ: Սրանք հանդիսանում են բացասական դրամական հոսքեր /
ծախսեր: Նախատեսվում է, որ առաջին նախագիծը կապահովի եկամուտ միանգամից
սկսված առաջին տարվանից տարեկան 125000 դրամ: Երկրորդը կապահովի
եկամուտ սկսած երրորդ տավանից տարեկան 185000 դրամ և վերջինը կապահովի
եկամուտ
սկսած
2-րդ
տարվանից
տարեկան
9
170000
դրամ:
Այսպիսով՝
կողմնորոշվելու համար, թե որ նախագծում կատարել ներդրում անհրաժեշտ է
ունենալ ԶՆԱ-ն (NPV): Ենթադրենք դիսկոնտավորման գործակիցը հավասար է 10
տոկոսի (0.1): Օգտագործելով վերևում նշված բանաձևը կունենանք.
Առաջին նախագծի ԶՆԱ-ն հավասար է՝
ԶՆԱ = ∑4=0(օգուտ − ծախս)/(1 + )^ = (125000-100000) / (1+0.1)^0 + (125000-100000) /
(1+0.1)^1 + (125000-100000) / (1+0.1)^2 + (125000-0) / (1+0.1)^3 + (125000-0) / (1+0.1)^4 =
25000+22730+20661+93914+85380 = 247685
Երկրորդ նախագծի ԶՆԱ-ն հավասար է՝
ԶՆԱ = ∑4=0(օգուտ − ծախս)/(1 + )^ = (-55000) / (1+0.1)^0 + (-55000) / (1+0.1)^1 + (55000) / (1+0.1)^2 + (185000-55000) / (1+0.1)^3 + (185000-55000) / (1+0.1)^4=-55000-5000045450+97670+88790 = 36010
Երրորդ նախագծի ԶՆԱ-ն հավասար է՝
ԶՆԱ = ∑4=0(օգուտ − ծախս)/(1 + )^ = (-85000) / (1+0.1)^0 + (170000-85000) / (1+0.1)^1
+ (170000-85000) / (1+0.1)^2 + (170000-85000) / (1+0.1)^3 + (170000-85000) / (1+0.1)^4= 85000+77270+70240+63860+58050 =184420
Այսպիսով, առաջին նախագիծը առավել շահութաբեր է քան մյուսները, քանի որ
առաջինի ԶՆԱ-ն ամենամեծն է: Երբեմն կարող է ԶՆԱ-ն լինել բացասական. սա
կնշանակի, որ ծախսերը գերազանցում են օգուտներին, և այդ նախագիծը շահավետ
չէ: Այստեղ մենք ներկայացրեցինք ԶՆԱ – ի օգտագործման պարզ օրինակ, սակայն
իրականում միայն ԶՆԱ-ն բավարար չէ որոշում կայացնելու համար, քանի որ
ներմուծվում է նաև, օրինակ, ռիսկայնության գործակիցը հաշվարկներում, որը թույլ է
տալիս ավելի իրատեսական հաշվարկներ կատարել:
ԶՆԱ-ն այսօր համարվում է ամենաօգտագործվող գործակիցներից մեկը, շնորհիվ այն
փաստի, որ այն զուտ հաշվարկ է (օգուտ-ծախս) ի տարբերություն, օրինակ, ներկա
արժեքի կամ ապագա արժեքի: Այն կիրառվում է նաև պետության կողմից, այս կամ
այն կարգավորման վերջնական օգտակարության գնահատման համար:
ԴԻՍԿՈՆՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Դիսկոնտավորման գործոնը «բացասական տոկոս» է: Պատկերավոր դարձնելու
համար նշենք, որ սա տոկոսադրույքի հակառակն է, որը առաջարկում են բանկերը,
10
երբ դու որոշում ես փոխանցել քո խնայողությունները քո բանկային հաշվի վրա:
Տարիների
ընթացքում,
ի
շնորհիվ
բանկային
տոկոսադրույքի,
ներդրված
խնայողությունները աճում են: Դիսկոնտավորման դրույքը աշխատում է ճիշտ
հակառակը. Քանի որ դու ներդրում ես այսօր, քո փողը ավելի քիչ կլինի վաղը, և
դրույքը ցույց է տալիս, թե ինչքան է այն արժեզրկվում ժամանակի ընթացքում7:
Դիսկոնտավորման
գործակցի
սխալ
հաշվարկը
կարող
է
լինել
ճակատագրական, քանի որ այն կարող է հիմնովին մեկ այլ պատկեր արտացոլել
հիմնարկության, նախագծի համար: Այդ իսկ պատճառով դիսկոնտավորման գործոնը
հաշվարկելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բազմաթիվ գործոնների,
օրինակ, ինչպիսիք են ռիսկայնությունը, ֆինանսական հոսքի տեսակը և այլն:
Եթե
դիսկոնտավորվող
ֆինանսակական
հոսքը
վերաբերվում
է
սարքավորմանը, ապա դիսկոնտավորման գործոնը կհաշվարկվի սարքավորման
ծախսի նկատմամբ (cost of equity): Եթե դիսկոնտավորվող ֆինանսակական հոսքը
վերաբերվում է ընկերության, ապա դիսկոնտավորման գործակիցը կհաշվարկվի
կապիտալի ծախսի նկատմամբ: Ավելի մեծ ռիսկեր պարունակող կապիտալ /
սարքավորումների ծախսերը, ավելի բարձր գործակից են ունենում:
Կան
դիսկոնտավորման
գործակցի
հաշվարկման
տարբեր
եղանակներ:
Ենթադրենք ունենք սարքավորմանը վերաբերվող ֆինանսական հոսքեր:
Որտեղ, Rf - նշանակում է ռիսկից ազատ
Rm – շուկայական ռիսկի պրեմիում (Market Risk Premium)
և β - շուկայական պորտֆոլիոյին վերաբերվող գործակից
Դիսկոնտավորման գործակիցը հավասար կլինի:
Դիսկոնտավորման գործակից = Rf + β (Rm- Rf )
7
Ջ. Հոլս և Ս. Օրփարթ, Գործարքներով պայմանավորված ֆինանսական հոսքերի հաշվետվություն
11
Այս մեթոդը կոչվում է Կապիտալի գնահատման գնային մոդել (CAPM - Capital
Asset Pricing Model - CAPM): Այն ցույց է տալիս ռիսկայնության և սպասվող
շուկայական արժեքի միջև կապը:
Կան դիսկոնտավորման գործակցի հաշվարկման նաև այլ բազմաթիվ մեթոդներ,
որոնք հաշվարկներում ներառում են մակրոտնտեսական գործոններ, գնային
ինդեքսներ և այլն: Ներկայացնենք նաև Պրոքսիների մեթոդը:
Ենթադրենք կրկին սարքավորումներին վերաբորվեղ դրամական հոսք ունենք:
Որտեղ՝ a – պրոքսի,
bj – ռեգրեսիոն գործակից
Դիսկոնտավորման գործակիցը հավասար կլինի:
Դիսկոնտավորման գործակից = a + Σj=1..N bj Yj
Այս մեթոդը հիմնված է ռեգրեսիոն մոդելի գաղափարի վրա, որտեղ Σj=1..N bj
ռեգրեսիայի արդյունքում ստացված բետտա գործակիցների գումարն է, որը ցույց է
տալի կախվածությունը փորձարկվող էլեմենտի հանդեպ:
Հարկ է նշել նաև, որ շատ հաճախ դիսկոնտավորման գործակցի հաշվարկման
ժամանակ
հաշվի
են
առնում
տվյալ
ակտիվի/կապիտալի/սարքավորման
դիսկոնտավորման գործոնի պատմական դրսևորումները: Այս սկզբունքը առավել
հաճախ օգտագործվում է բորսաներում: Օրինակ, INVESTOPEDIA հարթակը,
ապահովում է հատում ներդիր դիսկոնտավորման գործակցի տատանումների /
փոփոխությունների լուսաբանման համար:
Եվ վերջում նշենք, որ դիսկոնտավորման գործակիցը զգայուն է բազմաթիվ
փոփոխությունների հանդեպ, և նույնիսկ ճշգրիտ հաշվարկների դեպքում, փաստը
ցույց է տվել, որ հաշվարկները տարբերվել են իրողությունից՝ առաջացնելով մեծ
ֆինանսական ճեղքվածքներ:
12
ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՆՈՐՄԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ՄԵԹՈԴՆԵՐԸ
Շահութաբերության ներքին նորմը (ՇՆՆ) դա տոկոսադրույքի այն չափն է,
որի դեպքում Զուտ ներկա արժեքը (ԶՆՆ) հավասարվում է զրոյի (ԶՆԱ = 0)8:
Ենթադրենք ունենք՝
CFt = ֆինանսական հոսքերի զուտ արժեք (օգուտ - ծախս):
ԶՆԱ-ն կհաշվարկենք հետևյալ բանաձևի օգնությամբ՝
ԶՆԱ = ∑= /( + ՇՆՆ)^
Այժմ ԶՆԱ-ն հավասարեցնենք օ-ի.

∑ /( + ՇՆՆ)^ = 
=
Որը կարող ենք ներկայացնել նաև այս տեսքով.
CF0+CF1/(1+ՇՆՆ)+CF2/(1+ՇՆՆ)^2 + … + CFn/(1+ՇՆՆ)^n =0
Հենց այս բանաձևից էլ կարող ենք հաշվարկել ՇՆՆ-ի արժեքը:
Եթե ՇՆՆ > կապիտալի ծախսից (WACC) կհետևեի, որ նախագիծը շահութաբեր և
պետք է ընդունել այն:
Եթե ՇՆՆ = կապիտալի ծախսին (WACC) կհետևի, որ նախագիծը կարող ենք և
ընդունել և չընդունել, քանի որ այն ոչ շահույթ կապահովի, ոչ էլ վնասներ կտա:
Եթե ՇՆՆ < կապիտալի ծախսից (WACC) կհետևի, որ նախագիծը պետք է մերժել,
քանի որ ծախսերը գերազանցում են օգուտներին:
Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ համակարգչային ծրագրեր (օրինակ՝ MS
EXCEL, SPSS և այլն), որոնք թույլ են տալիս հաշվարկել, օրինակ, ԶՆԱ-ի, ՇՆՆ-ի
արժեքները անմիջապես ծրագրի միջոցով՝ առանց ձեռքո հաշվարկների:
8
Ս. Բաքեր, Շահութաբերության ներքին նորմի վտանգները, Կարոլինա համալսարան:
13

similar documents