Դաոսիզմ

Report
Կոնֆուցիականություն և
Դաոսիզմ
Կոնֆուցիականություն
• Կոնֆուցիականության չինական բնորոշումը չի պարունակում
հղում դրա հիմնադրին՝ դա չին.՝ 儒 կամ չին.՝ 儒家 է, այսինքն
«Կրթված մարդկանց դպրոց»: Այս կերպ ավանդությունը
երբեք գաղափարախոսական համակարգը չի համարել մի
մտավորականի տեսական ժառանգությունը:
Կոնֆուցիականությունը, փաստորեն, իրենից ներկայացնում է
դրույթների ու դասերի համախումբ, որոնք ի սկզբանե դարձել
էին հնագույն առասպելների ու գաղափարների զարգացման
աղբյուրը: Հին կոնֆուցիականությունը դարձավ նախորդ
ազգային քաղաքակրթության հոգևոր փորձի մարմնավորումն
ու ավարտը: Այս իմաստով կիրառվում է չին.՝ 儒教 տերմինը:
Դաոսիզմ
• (չինարեն 道教, PinYin), Չինաստանի ավանդական ուսմունք է,
որն ընդգրկում է կրոնի, միստիցիզմի, գուշակման,
շամանիզմի և Յոգայի տարրեր. Գոյություն ունի նաև
դաոսական փիլիսոփայություն. Դաոսիզմը պետք է տարբերել
Դաոյի ուսմունքից(道 学), որն ավելի ուշ հանդես եկող երևույթ
է, սովորաբար հայտնի է որպես նոր-կոնֆուցիոսականություն։
Կոնֆուցիական ուսմունքը
• Ըստ Կոնֆուցիոսի, երկինքն ու երկնային կամքն են՝ որպես
բարձրագույն և գիտակցորեն ներգործող ուժ, որոշում
մարդկանց գործողություններն ու վարքը, նրանց
հասարակական դրությունը։ Ուսմունքն առաջին հերթին
ուղղված էր մարդու կատարելագործմանը համակեցության
մեջ։ Վարդապետության հիմնական դրույթը
մարդասիրությունն է (ժեն)՝ բարոյականության սկզբունքը,
որով μնորոշվում են մարդկային «կատարյալ»
հարաբերությունները թե՛ հասարակության մեջ, թե՛
ընտանիքում։
• Ըստ Կոնֆուցիոսի, մարդկային գործունեության գնահատման
հիմնական չափանիշը մարդասիրությունն է. «Մի անիր
մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ, և այդժամ թե՛
պետության մեջ, թե՛ ընտանիքում դու չես զգա թշնամանք քո
հանդեպ։ Մշակելով պետության բանական կառավարման
գաղափարախոսությունը, նա առաջադրել է դրույթ, որ
պետությունը նույն ընտանիքն է, միայն շատ մեծ, ուստի և՝
դրանց գործող սկզբունքները նույնն են։
• Իր գաղափարներն իրականացնելու համար Կոնֆուցիոսը
հիմնել է դպրոց, որում պատրաստվում էին բարձր պաշտոնի
հավակնող երիտասարդներ։ Նրանք կոչված էին օգնելու
տիրակալներին՝ հիմնել արդար և առաքինի իշխանություն,
որի միջոցով հնարավոր կլինի հասնել ներդաշնակության և
համաչափության՝ մարդկային համակեցության մեջ և ողջ
տիեզերքում։
• Կոնֆուցիականությունը դարձավ ավանդական չինական
մշակույթի առանցքային տարրերից մեկը։
• Կոնֆուցիոսի կողմից զարգացած փիլիսոփայական ուսմունք և
նույն պես զարգացած է իր հետեևանքներով, որոնք դարձան
մի կրոնական
համալիր՝ Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և էլի մի քանի
երկրների համար: Կոնֆուցիան հանդիսանում է
աշխարհայաց, հասարակական էթիկա, պոլիտիկական
գախափարախոսություն, գիտական ավանդույթ, կյանքի
ապրելակերպ, երբեմն դիտվում է որպես փիլիսոփայություն,
երբեմն որպես կրոն:
• Չինաստանում այս վարպետությունը հայտնի է որպես 儒 կամ
儒家 (այսինքն «գիտնականների դպրոց», «գիտնական
կարդացողերի դպրոց» կամ «կրթված մարդկանց դպրոց»);
(կոնֆուցիականություն)- սա արևելյան տերմին է որը
համարժեք չէ չինական լեզվի մեջ:Կոնֆուցիզմը առաջացել է
որպես բարոյական և սոցիալ - քաղաքական
վարդապետության շրջանում, գարնանը և աշնանը (722 - 481
մեր թվարկությունից առաջ)
• Կայսերական Չինաստանի, կոնֆուցիզմը դեր է խաղացել
որպես խոշոր կրոն, սկզբունքը պետության կազմակերպման և
հասարակության համար ավելի քան երկու հազար տարի:
Դաոսիզմ
• Դաոսիզմը, որպես կայուն կրոնական ուսմունք, ձևավորել է միայն
II դարում, սակայն բազմաթիվ ապացույցներ կան, որ այն ծագել
զգալիորեն ավելի վաղ, առնվազն մ.թ.ա. V - III դարերում։
• Դաոսիզմի հիմնականում տարածված էր Չու և Ցի
թագավորությունների տարածքներում, և հարավ-չինական
պետություններում։
• Դաոսական փիլիսոփայական գրվածքները, առաջ են գալիս
Թագավորությունների պայքարի դարաշրջանում՝ մ.թ.ա.V դարում
գրեթե Կոնֆուցիոսի ուսմունքի հետ մեկտեղ։ Ավանդույթը ասում է,
որ դաոսականության հիմնադիրը լեգենդար Դեղին
կայսրՀուանդին է։
• Դաոսիզմի մեկ այլ հիմնադիր համարվում է հին չինացի
իմաստուն Լաո-Ցզին. Նա դաոսական ամենակարևոր գրքերից
մեկի «Դաո Դե Ցզին» (չինարեն 道德 ) գրքի հեղինակն է։ Այս
ստեղծագործությունը այն միջուկն է, որի շուրջ ստեղծվել է
դաոսական ուսմունքը։
• Մեկ այլ հանրահայտ ստեզծագործություն է Չուան-Ցզին, որը
գրել է Չուան Չոուն (369-286թթ. Մ.թ.ա.). Նա հայտնի է ՉուանՑզին անվամբ, ում պատվին էլ կոչվել է իր գիրքը։
• Կրոնական Դաոսիզմի ձևավորումը տեղի է ունեցել ուշ Հան
հարստության ժամանակ։ Չան Դաոլինը (34 – 156թթ) հիմնեց
առաջին երկնային մագիստրոսական դպրոցը (天师) և
դարձավ իր առաջին հայրապետը. II դարի 2-րդ կեսում
Դաոսիզմի ժողովրդականության նախապայման է դառնում
Դեղին Կապիչների ապստամբությունը 184-204։
• Երրորդ Երկնային մագիստրոս Չան Լուն կարողանում է
վերահսկել Սիչուան նահանգը, որը դարձավ առաջին
դաոսական աստվածապետական պետությունը. Դաոսական
պետությունը պարտություն է կրում Ցաօ Ցաօ-ից և 215թ,
դադարում է գոյություն ունենալ. Ավելի ուշ ձևավորվեցին
մյուս դաոսական դպրոցները. Դաոսիզմի զարգացման մեջ
կարևոր դեր են խաղացել Մաոշան(Շանցին) և Լինբաո
դպրոցները.
• V դարում մ.թ.ա. մշակվում է դաոսական կանոնը Դաո Ցզան
(Դաոյի գանձարան ), որը ներառում է ավելի քան 250
դաոսական աշխատանքներ բուդդայական կանոնի օրինակով
. Վերջնականապես, Դաո Ցզան ձևավորվում է 1607 թ ին, երբ
ավելացվեցին վերջին 56 աշխատանքները. Ներկայումս, Դաո
Ցզան ներկայանում է 1488 աշխատանքներով.
• Դաոսիզմը գրեթե երբեք չի եղել պաշտոնական կրոն - ավելի
ճիշտ, իրենից ներկայացնում է ամբոխների , լքված
գիտնականների շարժում. Բայց Դաոսիզմում պարբերաբար
ծնվում էին նոր գաղափարներ, որոնք ոգեշնչում էին
գիտնականներին, քաղաքական գործիչներին և գրողներին.
Գյուղացիական ապստամբությունները Չինաստանում և
հարստությունների տապալումները նույնպես բխում էին
Դաոսիզմի խորքերից.
Ընդհանուր համեմատություն
• Կոնֆուցիականությունը դաոսիզմից տարբերվում է նրանով,
որ կոնֆուցիականությունը հիմնված է գիտելիքի,
իմաստության և ուսմունքի վրա, իսկ դաոսիզմը կրոնի,
միստիցիզմի, գուշակման, շամանիզմի և Յոգայի տարրեր է
պարունակում: Կոնֆուցիականությունը տանում է դեպի
կատարելագործություն սովորեցնում է լինել բարի այդ են
վկայում այս խոսքերը՝ «Մի անիր մարդուն այն, ինչը չես
ուզում, որ արվի քեզ, և այդժամ թե՛ պետության մեջ, թե՛
ընտանիքում դու չես զգա թշնամանք քո հանդեպ։
• պետությունը նույն ընտանիքն է, միայն շատ մեծ, ուստի և՝
դրանց գործող սկզբունքները նույնն են, իսկ Դաոսիզմն ասում
է Գոյություն ունեցող ամեն ինչը ծագում է Դաոյից, զարգանում
ըստ Դաոյի օրենքների և շրջապտույտ կատարելով`
վերադառնում կրկին Դաոյին:
• Նյութը՝ պատրաստեց՝ Էրիկ Սահակյանը
• Աղբյուրը՝http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%B6%D
6%86%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%
D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
• http://granish.org/tao-te-ching/
• http://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%B8%D5%BD%D5
%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D
5%B8%D6%82%D5%B6

similar documents